News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Սիրիան Իրանի եւ Իսրայելի միջեւ հակամարտությունների ասպարեզի վերածելու ռիսկեր է տեսնում, հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։

«Տագնապ է առաջացնում Սիրիայի հնարավոր վերածումը իսրայելա-իրանական առճակատման ասպարեզի»,- ասել է նա Միջազգային անվտանգության տասներորդ մոսկովյան համաժողովում, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Նա նաեւ ասել է, որ սիրիական բանակը վերահսկում է երկրի տարածքի ավելի քան 80 տոկոսը, իսկ Ռուսաստանի աջակցությամբ արմատական խմբավորումներին լուրջ վնասներ են հասցվել։ «Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արեւմուտքում՝ Իդլիբի գոտում, Արեւմուտքը փորձում է հարվածել զինված ընդդիմության հենակետին։ Միեւնույն ժամանակ, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը եւ նրա հետ կապված այլ արմատական ծայրահեղական կազմակերպություններ, որոնց թիվը կազմում է ավելի քան 18 000 մարդ, շարունակում են իրենց գործունեությունը անկլավում»,- նշել է Կոստյուկովը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ