News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ում ՌԴ դաշնակիցների շփումները ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնաս հասցնեն Մոսկվայի հետ գործընկերությանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաեւը «Մարտական եղբայրություն-2022» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների նախօրեին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների հետ շփումները չպետք է վնաս հասցնեն մեր երկրի հետ ռազմավարական գործընկերությանը, չհակասեն ընդհանուր միությունների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին»,- ասել է դիվանագետը ՌԴ ԱԳՆ ամենշաբաթյա ճեպազրույցում։

Նա նաեւ պատմել է Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի տարածքում «Մարտական եղբայրություն-2022» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում ՀԱՊԿ հավաքական ուժերի առաջիկա լայնածավալ զորավարժությունների մասին։ «Դրանք (զորավարժությունները – խմբ.) կնպաստեն Կենտրոնական Ասիայում անվտանգության եւ կայունության ապահովմանը»,- նշել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ