News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Դանիան մտադիր է 40 միլիարդ դանիական կրոն (5,47 միլիարդ դոլար) ներդնել նոր ռազմանավերի մեջ, հայտնում է Reuters-ը։

Պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովն ասել է, որ առաջիկա 20-25 տարիների ընթացքում իրականացվելիք ներդրումների շրջանակներում համագործակցություն է սկսվել երկրի ծովային արդյունաբերության հետ՝ Դանիայում նոր ռազմանավեր մշակելու եւ կառուցելու համար: «Ուկրաինայում նոր պատերազմի եւ Եվրոպայում անվտանգության նոր իրավիճակի հետ կապված՝ ավելի քան երբեւէ կարեւոր է, որ Դանիան կարողանա պաշտպանել իրեն: Այստեղ որոշիչ դեր է խաղում մատակարարումների անվտանգությունը»,- ասել է Բոդսկովը։

ՆԱՏՕ-ի երկիրը խոստացել է մինչեւ 2033 թվականը ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով աստիճանաբար ավելացնել պաշտպանական ծախսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ