News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Apple-ը հայտնել է iPhone-ի, iPad-ի եւ Mac-ի անվտանգության համակարգում լուրջ խոցելիությունների մասին, որոնք կարող են պոտենցիալ հարձակվողներին թույլ տալ լիովին վերահսկել այդ սարքերը, գրում է The Hill-ը:

Խոցելիության մասին Apple-ի բացատրությունը նշանակում է, որ հաքերը կարող է «ամբողջական վարչական մուտք» ունենալ սարքին: Ըստ SocialProof Security-ի գործադիր տնօրեն Ռեյչել Թոբակի՝ դա թույլ կտա հարձակվողներին որպես սարքի սեփականատեր ներկայանալ եւ հետագայում իրենց անունից ցանկացած ծրագիր գործարկել։

Անվտանգության ոլորտի փորձագետներն օգտատերերին խորհուրդ են տվել թարմացնել խոցելի սարքերը՝ iPhone6S եւ ավելի ուշ մոդելները, iPad-ի բազմաթիվ մոդելներ, այդ թվում՝ 5-րդ սերնդի եւ ավելի ուշ մոդելները, բոլոր iPad Pro մոդելները եւ iPad Air 2-ը, Mac համակարգիչները, որոնք աշխատում են macOS Monterey-ով: Խոցելիությունն ընգրկում է նաեւ iPod-ի որոշ մոդելներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ