News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ  Վարդան Ոսկանյանը:

«Քանիցս գրել և խոսել եմ այն մասին, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։

Սրա մասին են վկայում արհեստածին Ադրբեջանի, այսպես կոչված, ՊՆ պաշտոնական «հաղորդագրությունները», որոնցում Վարդենիսն անվանվում է Բասարքեչար, Սիսիանը՝ Ղարաքիլսա, Գորիսը՝ Գորուս և հայկական տեղանունների նման այլ բարբարոսական աղճատումներ։

Մինչդեռ Հայաստանի և քաղցկեղային գոյացություն Ադրբեջանի միջև ինչ-որ սահմանային անցակետերի մասին հայաստանյան օրինագծում նույնիսկ այնպիսի տեղանուն, ինչպիսին այժմ բռնազավթված Քարվաճառն է, բերված է բարբարոսական «Քելբաջար» ձևով։

Մեզանում ծաղրել և անարգել են «ոչմիթիզականությունը», մինչդեռ այժմ նաև հոգեբանորեն մեզ փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության»՝հետ՝ թիզ առ թիզ հանձնելով հայկական սրբազան հողը նաև մեր հոգիներում»,- գրել նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ