News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով շուտով կմեկնարկեն Դաշտադեմ ամրոցի (Արագածոտն) բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։

Նախատեսվում է՝ ամրոցի ողջ տեղանքի ուսումնասիրություն և ընտրված հատվածներում պեղումների իրականացում, տարածքի կիսակառույց բնակելի տան ապամոնտաժում, պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի բարեկարգում, հեծանվուղու գծանշում և ամրոցի շրջագծից դուրս՝ հիմնական մուտքի և ամրոց տանող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգում։ Աշխատանքները կավարտվեն 2024-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ