News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր՝ լրագրող Դարյա Դուգինի մեքենայի պայթյունի փաստով սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն։

«Օգոստոսի 20-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Օդինցովո քաղաքային թաղամասում Բոլշիե Վյազեմի գյուղի մերձակայքում՝ մայրուղու վրա գործարկվել է պայթուցիկ սարքը, որը ենթադրաբար տեղադրված է եղել Toyota Land Cruiser-ում: Մեքենան ամբողջ արագությամբ դուրս է եկել մայրուղուց եւ բռնկվել. վարորդը տեղում մահացել է։ Մահացածի ինքնությունը պարզվել է. դա լրագրող, քաղաքագետ Դարյա Դուգինան է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայրի զննությունը շարունակվում է, որի արդյունքներով կնշանակվեն մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, պայթուցիկ նյութերի, մոլեկուլային գենետիկայի։ Քննարկվում են բոլոր հարավոր վարկածները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մեքենայի պայթյունի հետեւանքով մահացել է լրագրող, քաղաքագետ Դարյա Դուգինան, ով շաբաթ օրը հոր՝ Ալեքսանդր Դուգինի հետ ներկա էր գտնվել «Ավանդույթ» հայրենասիրական փառատոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ