News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Dell համակարգչային ընկերությունը վերջնականապես լքում է Ռուսաստանը եւ կրճատում ռուսաստանցի բոլոր աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է CNews-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Աղբյուրի համաձայն՝ ընկերությունը կրճատած աշխատակիցներին մինչեւ ութ աշխատավարձ  կվճարի։ Նշվում է, որ Dell-ի ռուսական ներկայացուցչությունում մոտ 50 մարդ է աշխատում։ Կրճատման տակ են ընկնում բոլոր վաճառքի մասնագետները, ինչպես նաեւ տեխնիկական եւ մարքեթինգի բաժինների աշխատակիցները։ Աշխատանքից ազատվելուց հետո աշխատակիցներին անվճար նոթբուքեր եւ մոնիտորներ կտրվեն, պարգեւավճարներ կվճարվեն, իսկ կամավոր բժշկական ապահովագրությունն ընտանիքների համար կպահպանվի մինչեւ 2022-ի վերջ։

Սպասվում է, որ ռուսական շուկայում Dell-ի աշխատանքի վերջին օրը կլինի օգոստոսի 30-ը։

Փետրվարին Dell-ը դադարեցրել էր իր սարքավորումների վաճառքը Ռուսաստանում եւ Ուկրաինայում՝ հայտարարելով, որ ուշադիր հետեւելու է իրավիճակի զարգացմանն Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիայից հետո։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Շվեյցարիան 2024 թվականին Ուկրաինային մարդասիրական օգնության համար ավելի քան 160 միլիոն դոլար կհատկացնի
Բացի այդ, զեկույցը վերաբերում է Շվեյցարիայի՝ այս տարի ականազերծման գործողությունների մի շարք միջոցառումներ կազմակերպելու ծրագրերին...
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Ռուս զինվորականները թերևս կփորձեն տեղափոխել 76-րդ կամ 7-րդ օդադեսանտային դիվիզիայի...
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Մենք, անշուշտ, չափից շատ էինք կասկածում...
Ուկրաինայում մեկ օրում զոհվել է 8 խաղաղ բնակիչ
Տուժել է 30 մարդ...
Ամենաշատ