News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Microsoft-ը կփոխի նախորդ սերնդի Windows օպերացիոն համակարգի տեղադրման պահանջները։ Այս մասին տեղեկացրել է Neowin պարբերականը։

Windows 10-ի համակարգային թարմացված պահանջների վրա ուշադրություն է դարձրել Թվիթերի XenoPanther մականունով օգտատերը։ Նա ուսումնասիրել է 21 327 տարբերակի համակարգային ֆայլերը եւ հայտնաբերել, որ դրա տեղադրումը կարող է անհնար լինել՝ առանց Trusted Platform Module (TPM) կրիպտոգրաֆիկ մոդուլի։ Նա ասել է, որ այդ կերպ Microsoft-ը դժվարացրել է օպերացիոն համակարգի տեղադրումը։

Մինչ այդ TPM-ի առկայությունը պարտադիր էր Windows 11-ի տեղադրման համար։ Մասնագետների կարծիքով՝ Windows 11-ի խստացված պահանջները բարդացնում էին օպերացիոն համակարգի տեղադրումը։ Այս մոդուլը կարող էր չլինել անգամ ժամանակակից համակարգիչներում։ Ավելի ուշ Microsoft-ում բացատրել են, որ TPM-ի առկայությունը նկատելիորեն բարձրացնում է համակարգի անվտանգության մակարդակը։

XenoPanther-ը նշել է, որ թարմացված պարամետրերը նկատվել են appraiserres.dll համակարգային ֆայլում։ Մասնագետի խոսքով՝ առանց TPM-ի Windows 10-ի տեղադրումը կարելի է, եթե հեռացվի այդ ֆայլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ