News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռասայական խտրականության վերացման ՄԱԿ-ի հանձնաժողովն այսօր հրապարակել է եզրակացություններ Ադրբեջանի, Բենինի, Նիկարագուայի, Սլովակիայի, Սուրինամի, ԱՄՆ-ի եւ Զիմբաբվեի վերաբերյալ՝ իր վերջին նիստում այդ մասնակից պետությունների դիտարկումից հետո:

Եզրակացությունները պարունակում են Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի կատարման հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու առաջարկությունները, ինչպես նաեւ դրական ասպեկտները:

ՄԱԿ-ի հանձնաժողովը նաեւ առաջարկել է Ադրբեջանին հետաքննություն անցկացնել ղարաբաղյան հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

«Հաշվի առնելով 2020 թվականին եւ դրանից հետո Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը տեղի ունեցած ռազմական գործողությունները՝ հանձնաժողովը խորապես անհանգստացած էր ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ հաղորդագրություններից, որոնք իրականացվել են ռազմագերիների եւ պաշտպանության տակ գտնվող հայկական էթնիկ կամ ազգային ծագումով այլ անձանց նկատմամբ։ Նրան նաեւ տագնապեցրել են հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների, հուշարձանների, տեսարժան վայրերի եւ գերեզմանատների ոչնչացման մասին հաղորդումները: Նա խորհուրդ է տվել, որ մասնակից պետությունը մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն իրականացնի մարդու իրավունքների բոլոր խախտումների վերաբերյալ եւ ակտիվացնի պատասխանատվությունն ապահովելու եւ անպատժելիությանը վերջ տալու իր ջանքերը:

Ինչ վերաբերում է քաղաքացիություն չունեցող անձանց, հանձնաժողովը մասնակից պետությանն առաջարկել է ակտիվացնել ջանքերը քաղաքացիություն չունենալու մնացած դեպքերը կարգավորելու համար: Նա խնդրել է Ադրբեջանին մշակել եւ ընդունել քաղաքացիություն չունենալը սահմանելու ընթացակարգի օրենսդրական բազա, որպեսզի բոլոր քաղաքացիություն չունեցող անձանց հնարավորություն տրվի առանց խտրականության վերականգնել իրենց կարգավիճակը եւ ստանալ անձը հաստատող փաստաթղթեր»,- նշել է ՄԱԿ-ի հանձնաժողովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ