News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի բնակիչներին այլ երկիր մեկնելու ավելի ու ավելի քիչ հնարավորություններ են մնում։ Նախ՝ ԵՄ-ում հայտարարեցին Ռուսաստանի Դաշնության հետ պարզեցված վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի խզման մասին։ Իսկ հետո հայտնի դարձավ, որ Գերմանիան դադարեցրել է չիպերի մատակարարումը ռուսական արտասահմանյան անձնագրերի համար։

Խոսքը Infineon Technologies AG ընկերության մասին է, որը, ինչպես պարզվել է, փետրվարի վերջից իր արտադրանքը չի մատակարարում Ռուսաստանին։ Պաշտոնապես այս մասին հայտնի դարձավ միայն հիմա, երբ ընկերության ներկայացուցիչները հաստատեցին մատակարարումների կասեցման փաստը։ Ինչպես Deutsche Welle-ին հայտնել է Infineon-ը, ընկերության արտադրանքն այլեւս չի ներմուծվում Ռուսաստանի Դաշնություն՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, բացի այդ, չիպեր արտադրողը որոշել է դադարեցնել համագործակցությունը մեկ այլ երկրի՝ Բելառուսի հետ։ Այնտեղ նույնպես չիպեր չեն մատակարարվում։ Infineon-ի ներկայացուցիչ Դիանա Կաազերերը DW-ին տված հարցազրույցում հավելել է, որ Ռուսաստանում ընկերության գրասենյակը լուծարվել է։

Մինչդեռ Infineon-ի մեկ այլ ներկայացուցիչ Կոնստանցե Հուֆենբեկերը դեռ հունիսին ասել էր, որ դադարեցնելով համագործակցությունը Մոսկվայի հետ՝ Infineon-ն արտահայտում է իր վերաբերմունքը Ուկրաինայում ռուսական ագրեսիայի նկատմամբ։ Ըստ Հուֆենբեկերի, որը ղեկավարում է թվային փոխակերպման բաժինը, դա նաեւ Նեզալեժնայայի բնակչության հետ համերաշխություն ցուցաբերելու միջոց է: Infineon-ը հիանում է ուկրաինացիներով, որոնք «անվախ պաշտպանում են իրենց ազատությունը»։ Ինչպես նաեւ հուսով են, որ «բռնությունն ու վիշտը շուտով կվերջանան»։

Հիշեցնենք, որ ռուսաստանցիներին կենսաչափական արտասահմանյան անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիրների մասին հաղորդագրությունները մեծ իրարանցում են առաջացրել ՌԴ բնակիչների շրջանում։ Չնայած «էլեկտրոնային լրատվամիջոցների վերաֆորմատավորման» պաշտոնական վարկածին, հասարակության մեջ անմիջապես հայտնվել են չիպերի հետ կապված խնդիրների մասին լուրեր։ Այս լուրերը մասամբ հաստատվել են լրատվամիջոցների կողմից, սակայն ԱԳՆ-ը փորձում էր զսպել խուճապային տրամադրությունները՝ հայտարարելով բացառապես «տեխնիկական» նրբերանգների մասին։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ տասնամյա անձնագրեր ստանալու խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում, հարկ է նշել, որ հինգ տարի վավերականությամբ «հին» անձնագրերը ռուսներին տրվում են սովորական եղանակով։ Ճիշտ է, այժմ Ռուսաստանի Դաշնության բնակիչները ԵՄ երկրներ մուտք գործելու համար ստիպված կլինեն վեց ամիս վիզայի սպասել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ