News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Որպես անձ ճանաչում եմ, նորմալ զինվորական է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորմանը, որը մեղադրվում է Շուշին հանձնելու մեջ:

Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհին, նա ասաց. «Այս ճանապարհը, իմ տեղեկությամբ գործելու է մինչեւ մայիս, նոր ճանապարհ է կառուցվում, որի աշխատանքներն սկսվել են»:

Հարցին, թե ոորոշակի անվտանգության երաշխիքներ ստացե՞լ եք Ադրբեջանից, որ այդ ճանապարհն անվտանգ է լինելու, նա պատասխանեց. «Այդ հարցն ուղղված է խաղաղապահի զորքերի ղեկավարությանը, ես ոնց կարող եմ այդ հարցերին պատասխանել, ես միայն ներքին անվտանգության մասին կարող եմ խոսել»:

Ինչ վերաբերում է Արցախում տիրող տրամադրություններին, ըստ որի, մարդիկ հույս են կապում Ռուսաստանին միանալու հետ, Կարեն Սարգսյանն ասաց. «Մենք այստեղ ապրելով, Արցախը պետք է լինի հայեցի, ոչ մեկի հետ հույս չենք կապում: Իսկ Հայաստանի հետ խնդիր չենք տեսնում, մենք միասնական ենք: Իմ ոլորտի մասով կարող եմ ասել, որ Հայաստանի իմ կոլեգաների հետ համագործակցությունը բարձր մակարդակի վրա, ինչի համար շնորհակալ եմ: Կարծում եմ՝ ամեն բան լավ է լինելու, եթե լինենք միասնական»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ