News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Որպեսզի մենք մնանք Արցախում, անհրաժեշտ է նախեւառաջ միասնականություն, անհրաժեշտ է, որ ողջ հայությունը հաստատակամ լինի եւ պատրաստակամ օգնելու Արցախին՝ Արցախի փրկության գործին մասնակից լինելու համար: Այս մասին Ստեփանակերտում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Կան բոլոր հնարավորությունները, որ Արցախը մնա հայկական, պահի իր ինքնությունը, եւ Ադրբեջանը վերջնականապես չխժռի Արցախը, որովհետեւ Արցախի կործանումից հետո գալու է Հայաստանի կործանումը: Թող որեւէ մեկն այստեղ իլյուզիաներ չունենա: Հետեւաբար, պետք է նախեւառաջ մենք այս բարդ իրավիճակից հոգեբանորեն դուրս գանմք եւ արդեն գործընթացն ընթանում է: Այո, մենք ծանր վիրավոր ենք մարմնով, այո, մեր սիրտը արյունով լի է, վերքերի մեջ է, չսպիացած վերքեր ունենք, բայց հոգեբանորեն առաջին հերթին պետք է հաղթահարենք այդ ամենը: Երբ որ հաղթահարենք եւ վերականգնենք մեր ոգու զորությունը, մնացած հարցերը լինելու են տեխնիկական»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Արցախից պաշտոնապես հրավեր եղել է ՀՀ իշխանություններին՝ Ստեփանակերտում մասնակցելու Արցախի անկախության տարեդարձին, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ընդհանրապես սա բաց է, ով ուզում գալիս է: Ես տեսա տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ՀՀ գլխավոր դատախազն էր այստեղ: Այս արարողակարգային բաները կարելի է մի կողմ դնել, հիմնական հարցն այն է, որ կարողանանք Արցախը փրկել: Տոնական միջոցառումներ, որպես այդպիսին չկան, բայց կան ժողովրդական այցելություններ, քայլերթ, մեծ հանրահավաք: Մենք պարտավոր ենք այս տոնը նշել, բայց պետք է գա այն օրը, որ նաեւ տոնենք: Պետք է ամեն ինչ անենք՝ այս ծանր իրավիճակից դուրս գալու համար»:

Անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպմանը, որտեղ, ըստ հաղորդագրությունների, խոսք չի եղել Արցախի մասին, Դավիթ Բաբայանն ասաց. «Կարեւոր չէ, որ Արցախի մասին խոսք կամ բառ լինի: Բոլորն էլ գիտեն մեր դիրքորոշումը: Մեզ համար անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, հետեւաբար սա այն կարմիր գիծն է, որ մեր տղաներն են գծել իրենց արյունով: Կարեւորն այն է, որ թույլ չտան, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձեն խախտել այդ կարմիր գծերը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, Արցախի ԱԳ նախարարն ասաց. «Մենք դեմ չենք խաղաղության պայմանագրին, թող լինի խաղաղության պայմանագիր, եթե դա կկարգավորի երկու երկրների հարաբերությունները, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ այդ խաղաղության պայմանագրով Հայաստանը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս: Չեմ կարծում, որ սա հաջողվելու է, բայց Ադրբեջանը փորձելու է: Մենք էլ պետք է ասենք, որ սա անընդունելի է: Եթե Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, հերթը գալու է Երեւանին: Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն այդ պայմանագրի մեջ մտցնել մի կետ, որտեղ կփորձեն Հայաստանին ստիպել, որ Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս: Հայաստանը չի ճանաչի»:

Հարցին, թե վստա՞հ է այդ հարցում, նա պատասխանեց. «Այլ տարբերակ չկա: Ես չեմ պատկերացնում որեւէ հայ, Հայաստանի ղեկավար՝ անկախ քաղաքական հայացքներից, որ կարող է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել, որովհետեւ դրանից հետո նաեւ Երեւանը պետք է ճանաչվի Արեւմտյան Ադրբեջանի մայրաքաղաք, մի հատ էլ ներողություն խնդրենք, որ այստեղ ապրել ենք ու ադրբեջանական բարիքներն օգտագործել ենք անօրինական ձեւով մեր շահերի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ