News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Asian Banking & Finance միջազգային բիզնես հրատարակության ամենամյա «Asian Banking & Finance Wholesale and Retail Banking Awards 2022» մրցանակաբաշխությամբ Արդշինբանկը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է որպես տարվա մանրածախ բանկ Հայաստանում։ Մրցույթի արդյունքներով փորձագիտական ​​ժյուրին բարձր է գնահատել Արդշինբանկի գործունեությունը, նրա մանրածախ ծառայությունները, ինչպես նաև դրանց արդյունավետությունը սպառողների շրջանում: Այս տարի առաջադրումների թիվը հասել է առավելագույնին, ինչը ցույց է տալիս, որ ոլորտը շարունակում է լավ արդյունքներ գրանցել և մրցունակ մնալ նույնիսկ ոչ կայուն տնտեսական պայմաններում:

Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը պարզաբանում է. «Asian Banking & Finance»-ի այս մրցանակը ևս մեկ նվաճում է հեղինակավոր միջազգային մրցանակաների շարքում՝ անկախ գնահատողի կողմից: Հեռավար բանկային ծառայությունը մեզ համար դառնում է հաճախորդների հետ հարաբերությունների գլխավոր ուղղություններից: Բանկն իր գործունեության ընթացքում ակտիվորեն ներդնում է տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվայնացում, որպեսզի հաճախորդներին հնարավորինս շատ բանկային պրոդուկտներ հասանելի լինեն առցանց ձևաչափով և նրանք ազատ լինեն ֆիզիկապես բանկ այցելելու անհրաժեշտությունից։ Արդշինբանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար նախատեսված բանկային ծառայությունների ավելի քան 80 տոկոսը հասանելի է հեռավար տարբերակով: Այսօր Արդշինբանկի բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են ստանալ և մարել վարկեր, ներդնել ավանդներ, ստանալ ապահովագրություն, կառավարել իրենց հաշիվները, կատարել ցանկացած վճարում, այդ թվում՝ պետբյուջե, փոխանակել արտարժույթը ավելի շահավետ փոխարժեքով, կատարել անհպում վճարումներ անմիջապես հեռախոսով՝ ArdshinPay-ի կամ Apple Pay-ի միջոցով: Մեր վերջին պրոդուկտը Visa Gold թվային քարտերն են, և դրանք միայն առաջին քայլերն են Արդշինբանկի հաճախորդների սպասարկման նոր ձևաչափին՝ ապագայի բանկին անցնելու ճանապարհին: Հաճելի է, որ մեր աշխատանքը հերթական անգամ բարձր են գնահատել միջազգային փորձագետները»:

Նշենք, որ Արդշինբանկը բազմիցս որպես Հայաստանի լավագույն բանկ է ճանաչվել «Global Finance», «Euromoney» և «The Banker»  միջազգային ամսագրերի կողմից, իսկ Արդշինբանկի եվրապարտատոմսերի թողարկումը կապիտալի միջազգային շուկայում ճանաչվել է «Տարվա գործարք Եվրոպայում»:

2022 թվականի մայիսին Արդշինբանկը դարձել է առաջին բանկերից մեկը, որը մասնակցեց կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումների փոխանցման պետական ​​ծրագրին, ըստ որի թոշակառուները և այն անձինք, ովքեր կենսաթոշակ են ստանում Արդշինբանկի քարտերով,  ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կոմունալ վճարումների ժամանակ ստանում են 10% cashback: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արդշինբանկի թոշակառու հաճախորդների բազան կազմում է մոտ 50,000 մարդ, Հայաստանում այս ծրագիրը կարելի է համարել գլոբալ և համակարգային:

Հաղթողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ