News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 3-ին խորհրդակցություն է անցկացրել առողջապահության համակարգի բարեփոխման ծրագրերի շուրջ, որին մասնակցել են առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, պետական նախարարի խորհրդական Արա Բաբլոյանը, նախարարությանը կից գործող մասնագիտական խորհրդի համակարգող Արամայիս Գալումյանը և որոշ բուժհիմնարկների ղեկավարներ:

Արցախի պետնախարարի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է կատարվել առողջապահության համակարգի զարգացման հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին, որի առթիվ պետական նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել աշխատանքային խմբերի քննարկումներն ու վերջնականացնել նախագիծը, որպեսզի հաջորդ փուլում նախապատրաստվեն ու իրականացվեն ռազմավարությունից բխող միջոցառումները: Հիմնական քննարկումները ծավալվել են համակարգի կառավարման մոդելի ու ֆինանսավորման մեխանիզմների շուրջ, որոնց արդյունքում որոշվել է վերջնականացնել բուժաշխատողների վարձատրության խթանիչ մեխանիզմների մշակումը և փորձնական հիմունքներով դրանք ներդնել բուժծառայությունների մի մասում:

«Առողջապահության համակարգի գլխավոր ուղղություններից են կառավարումն ու ֆինանսավորումը, որոնց բարեփոխումները հարկ է կատարել առաջին փուլում, ինչը դրականորեն կանդրադառնա համակարգի որակի վրա՝ և՛ բուժաշխատողի, և՛ քաղաքացիների տեսանկյուններից: Բուժաշխատողները պետք է ստանան խթանող ու արդարացի վարձատրություն, և այնպիսի մեխանիզմներ պետք է ներդնել, որոնք կապահովեն լրիվ պետպատվերով բուժսպասարկումը՝ բացառելով ստվերային վճարման երևույթները: Ինչ վերաբերում է կառավարմանը, ապա դա առնչվում է համակարգի բոլոր ուղղություններին, և անհրաժեշտ է հնարավորինս արագ կերպով հստակեցնել առկա հիմնախնդիրներն ու անցնել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը: Վստահ եմ, որ տեղի, հայաստանյան և սփյուռքյան առաջատար մասնագետների ընդգրկմամբ կկարողանանք այս և այլ ռազմավարական բարեփոխումներն իրականացնել արդյունավետորեն ու պատշաճ ժամկետներում»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է քննարկվող հարցերի շուրջ կատարված աշխատանքներն ու արդյունքները, իսկ Արա Բաբլոյանն ու Արամայիս Գալումյանը՝ իրենց մոտեցումներն ու առաջարկները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար աջակցել նախատեսված ծրագրերի իրականացմանը:

Շահագրգիռ քննարկումների արդյունքում պետական նախարարը մի շարք հանձնարարություններ է տվել առողջապահության նախարարությանը՝ ընդգծելով բոլոր կարողունակ ու պատրաստակամ շրջանակների ընդգրկման ու ժամկետների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ