News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը կարծում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականին վերընտրվելու «բավական լավ հնարավորություններ» ունի։

CNBC-ին տված հարցազրույցում Գրեմը հայտարարել է, թե ասել է Թրամփին, որ նա կարող է հաղթել 2024 թվականին եւ կատարել «ամերիկյան պատմության ամենամեծ քաղաքական վերադարձներից մեկը»:

«Ես բառացիորեն ասում եմ ձեզ այն, ինչ ասել եմ նրան՝ Եթե դուք նորից պարտվեք, պատմությունն այն մասին, թե ով եք դուք եւ ինչ եք արել, կտրուկ կփոխվի: Եթե հաղթեք, դա կլինի ամենամեծ քաղաքական վերադարձներից մեկը ամերիկյան պատմության մեջ»:

Գրեմը հավելել է, որ Թրամփը կարող է 2024 թվականը դիտարկել որպես «նորից սկսելու» հնարավորություն, եւ ցույց տալ ընտրողներին, նույնիսկ նրանց, ովքեր նրան չեն սիրում, որ որպես նախագահ կարող է որոշակի արդյունքների հասնել:

«Նրա խնդիրը անձնական բնույթ է կրում»,- ասել է Գրեմը Թրամփի մասին։ «Նրա քաղաքականությունն անցել է ժամանակի փորձությունը: Արդյո՞ք նա հոգնեցրել է ամերիկյան ժողովրդին իր անհատականությամբ: Ժամանակը ցույց կտա».

Գրեմն ընդհանուր առմամբ աջակցել է Թրամփին Սպիտակ տնից նրա հեռանալուց հետո։

Թրամփը եւ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ճանաչվել են 2024 թվականի նախագահական ընտրություններում մասնակցության հանրապետականների գլխավոր հավակնորդներ, թեեւ ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է մրցապայքարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ