News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական շահերի, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք դուրս են եկել իր լիազորությունների շրջանակներից, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Մասնավորապես.

2007թ. օգոստոսին 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր է կնքել, համաձայն որի՝ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վարձակալների ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240,000 ՀՀ դրամ վարձավճարով:

2014թ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը քաղաքացիական հայցեր է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես վարձավճար և տուժանք վարձակալներից յուրաքանչյուրից բռնագանձել 11,371,517-ական ՀՀ դրամ գումար (ընդհանուր 34,114,551 ՀՀ դրամ), որոնք քաղաքացիական գործերով դատարանի կողմից բավարարվել են:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, սակայն, օրինական ուժ ստացած վերոնշյալ դատական ակտերն ի կատար ածելու փոխարեն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, վարձակալների հետ ունեցած մտերիմ հարաբերություններից, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնյային օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկել:

Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ հեղինակազրկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և խաթարվել նրա բնականոն գործունեությունը, հիշյալ անձանցից բռնագանձման ենթակա գումարի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չեն կատարվել, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 34,114,551 դրամի գույքային վնաս:

Բացի այդ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, անտառային հողերի վարձակալությունից առաջացած վարձավճարներ և տույժ-տուգանքներ գանձելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով,  առանց հիմքերի և հիմնավորման, դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, 2016թ. դեկտեմբերի հրամանով, որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալներին տրվող  վնասի հատուցում, ամբողջությամբ չեղյալ է համարել մի շարք քաղաքացիների՝ վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի և տուժանքի գումարները՝ կազմակերպությանը զրկելով 34,160,887 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու և պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Այնուհետև, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, պարտավոր լինելով կազմակերպության կանոնադրությանը և աշխատանքային պայմանագրին համապատասխան պատշաճ կերպով իրականացնել կազմակերպության ընթացիկ ղեկավարումը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք. պատշաճ կարգով չի կազմակերպել ՊՈԱԿ-ի իրավաբանական և մեթոդաբանության բաժնի գործունեությունը, համապատասխան աշխատակիցներին հանձնարարություններ չի տվել՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ համապատասխան հայցեր նախապատրաստելու և դատարան ներկայացնելու կապակցությամբ, ինչի հետևանքով չմուծված վարձավճարի և տուժանքի գումարները գանձելու ու պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցները ձեռնարկվել են իրավունքի խախտման մասին իմանալուց հետո` հայցային վաղեմության եռամյա ժամկետի խախտմամբ, որով էլ պայմանավորված՝ դատարանների կողմից հայցերը մասնակի մերժվել են՝ քաղաքացիական գործերով հայցային վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ը զրկվել է իր հանդեպ պայմանագրային պարտավորություններ ունեցող անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից, 17,520,192 ՀՀ դրամը պետական բյուջե չի մուտքագրվել՝ պետության օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին), ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասով և 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):

Քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ