News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի շուրջ՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, բուհերի և միջին մասնագիտական հաստատությունների ղեկավարների:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ «Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա, ինչպես նաև 2020թ. հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ արդեն 2 տարի է, ինչ գրեթե բոլոր ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են ստանում կառավարության կողմից: Այժմ մենք խնդիր ունենք 2022-23 ուստարվա փոխհատուցումների տրամադրման կարգը հաստատելու՝ հաշվի առնելով նախընթաց շրջանի փորձը: Մենք պետք է անվճար կրթության այս մեխանիզմով ապահովենք թե՛ Նախագահի ծրագրի իրականացումը, թե՛ կրթության որակի խթանումը և թե՛ սոցիալական երաշխիքների կիրառումը»,- նշել է պետական նախարարը:

Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ համապատասխան նախագիծը գրավոր ուղարկվել է բուհեր, միջին մասնագիտական հաստատություններ և բոլոր շահագրգիռ դերակատարներին, իսկ քննարկումն էլ թույլ կտա ունենալ առավել կատարելագործված փաստաթուղթ:

Մանրակրկիտ քննարկման արդյունքում մի շարք բարելավումներ են կատարվել նախագծում, որոնք կամփոփվեն լիազոր մարմնում և կներկայացվեն կառավարության հաստատմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Թողնում եմ Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը. Մասիս Մայիլյան
Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում...
Ամենաշատ