News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայրենասիրական երգեր երգած ու Ազատության հրապարակից երեկ ուշ երեկոյան բերման ենթարկված Գագիկը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, որ ինքն ու իր հետ բերման ենթարկված մյուս երկու քաղաքացիները չեն վիրավորել ոստիկաններին։

Գագիկի խոսքով՝ «Ստարմուս» միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպված համերգից հետո, ժամը 23։00–ից 23։15–ի սահմանում, ինքը, եղբայրն ու ընկերները տեսնելով, որ մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում հայրենասիրական երգեր են երգում ու պարում, որոշել են միանալ նրանց, իսկ կարճ ժամանակ անց ոստիկանները սկսել են հրմշտել։

«Ոստիկանները հրմշտում էին մեզ հետ երգող ու պարող մյուս քաղաքացիներին, ասելով, թե հասարակական կարգ են խախտում, լռության ժամ է։ Չհասկացա, թե ինչ կատարվեց, որ ոստիկանները սկսեցին հրմշտել, անմիջապես դադարեցի երգելը, փորձեցի իրենց կանգնեցնել, բայց չստացվեց, ոչ մեկին էդտեղից չէի ճանաչում։ Ես ոստիկաններից հարգալից ձեւով փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում, ես հարգում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետության դրոշին, քաղաքացու խաղաղ անդորրն են ապահովում, ինքս էլ ծառայել եմ ու շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ծառայությունը, բայց ոստիկանության փոխգնդապետը կոպիտ էր խոսում ինձ հետ, մի պահ ասաց՝ երկարացնում ես ու հենց առաջինն ինձ բերման ենթարկեցին»,– պատմեց Գագիկը՝ շեշտելով, որ իրենք չեն վիրավորել ոստիկաններին։

«Այդ միջադեպը տեւել է 3 րոպե, մինչդեռ «Օպերային» հարակից սրճարաններից գիշերվա մինչեւ հազարը հնչում է «արաբաթուրքական» երաժշտություն, որի դեմ ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկում, բայց հայրենասիրական երգեր երգելն իրենց համար պատճառ էր, որ մեզ բերման ենթարկեն, պատճառաբանելով, թե ոստիկանության ծառայողին վիրավորել են»,– նշեց Գագիկը։

Նրա խոսքով՝ բերման ենթարկելիս իրենց նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, ինչի հետեւանքով երեքն էլ մարմնական վնասվածքներ են ստացել։

«Ինձ մինչեւ ոստիկանական մեքենա հասցնելը՝ հարվածել են։ 44–օրյա պատերազմի հետեւանքով ես ողնաշարի հետ կապված խնդիր ունեմ, ես շատ ժամանակ ու ռեսուրս եմ ծախսել այդ խնդիրը բուժելու համար, իսկ էսօր ես ունեմ էն պատկերը, որը մինչ բուժումն էր, ու դա ոստիկանի կողմից կիրառված բիրտ ուժի հետեւանքով է։

Երբ ինձ բերման ենթարկեցին, եղբայրս փորձեց օգնել, բնականաբար, նրան էլ բերման ենթարկեցին, նախ պառկեցրին, ապա ձեռնաշղթաներ հագցրեցին, մյուս քաղաքացու հագուստը պատառոտված էր, երեքս էլ մարմնական վնասվածքներ ենք ստացել»,– նշեց Գագիկը։

Կենտրոնի ոստիկանության բաժնում Գագիկը դեպքի առնչությամբ բացատրություն է տվել ու նշել, որ ոստիկանության ծառայողի նկատմամբ վիրավորանք չի հնչեցրել։

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան օգտատեր Տաթեւ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ մի խումբ երիտասարդների, որոնք  Երեւանի Ազատության հրապարակում հայրենասիրական երգեր են երգել, ոստիկանությունը բերման է ենթարկել։

Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել էին, որ Ազատության հրապարակից Կենտրոնի ոստիկանության բաժին երեք անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3 հոդվածով (Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը) նախատեսված արարքի համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ