News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԵՄ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում սոցցանցերում ասել է, որ Բելգրադը չի ճանաչի ինքնահռչակ Կոսովոյի հանրապետությունը, փոխզիջում է հարկավոր։

«Խոսակցությունը Սերբիայի ապագայի մասին է, Կոսովոյի ճանաչման խոսք լինել չի կարող։ Հենց հիմա խոսում ենք ԵՄ-ի Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության եւ Արեւմտյան Բալկանների տարածաշրջանային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության խորհրդականներ Էմանուել Բոնոյի եւ Յենս Պլետների հետ, միշտ պատրաստ եմ փոխզիջումային լուծումների՝ համաձայն Սերբիայի սահմանադրության եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1 244 բանաձեւի»,- գրել է Վուչիչը Instagram-ում եւ տեղադրել լուսանկար հանդիպումից։

Սերբիայի նախագահի աշխատակազմն ուրբաթ տեղեկացրել է, որ շաբաթ առավոտյան նշանակել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի գլխավոր թեման դառնալու է իրավիճակը Կոսովոյում եւ Մետոխիայում։

Բելգրադը եւ Պրիշտինան ԵՄ-ի միջնորդությամբ օգոստոսի 27-ին փոխզիջման է հասել սերբերի եւ ալբանացիների մուտքի եւ ելքի մասին կենտրոնական Սերբիայից Կոսովո եւ Մետոխիա՝ սերբական եւ կոսովո-ալբանական վկայականներով։ Անցակետերում տեղադրված են բացատրություններ, որ Պրիշտինայի տված անձնական փաստաթղթերի օգտագործումը կատարվում է գործնական նկատառումներից ելնելով՝ հանուն առանձին անձանց վիճակի թեթւացման, եւ չի կարող մեկնաբանվել որպես միակողմանիորեն հռչակված Կոսովոյի անկախության ճանաչում Բելգրադի կողմից։

Պրիշտինայի իշխանությունները տեղի սերբերից պահանջում են մինչեւ հոկտեմբերի 31-ը վերագրանցել Սերբիայի համարանիշներով եւ «ԿՄ» տառերով ավտոմեքենաները կոսովյան RKS-ով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ