Ադրբեջանում Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի հերթական մասնակիցը՝ ոմն Էլնուր Ռուստամով, ինքնահրկիզման փորձ է կատարել։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, տուժածը հոսպիտալացվել է մարմնի մակերեսի 70 տոկոս այրվածքներով։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր հայտնվել, որ պատերազմի մասնակիցը ինքնահրկիզում է գործել՝ ի նշան Բուզովնայի մունիցիպալիտետի ղեկավարի գործողությունների դեմ բողոքի։