News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ազգերի բրիտանական համագործակցությունը՝ բաղկացած 56 երկրներից, կարող է քանդվել Չարլզ III-ի թագավորումից հետո։ Նման կարծիք է հայտնել Politico պորտալի նյութի հեղինակ Մեգի Միլլերը։

Նա նշել է, որ Եղիսաբեթ II-ի մահից հետո նրա որդի Չարլզը ոչ միայն ժառանգել է իշխանությունը Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում, այլեւ դարձել է 14 անկախ պետությունների՝ Ավստրալիայի, Անտիգուայի եւ Բարբուդայի, Բահամյան կղզիների, Բելիզի, Գրենադայի, Կանադայի, Նոր Զելանդիայի եւ այլի միապետ։

Սայայն պատճառը, որ այդքան մեծ համագործակցությունը շարունակել է գոյություն ունենալ, կարող է լինել թագուհու անձի նկատմամբ մեծ հավատարմության զգացումը, ասում է Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի ավագ գիտաշխատող Էլիզաբեթ Բրոուն:

Հոդվածի հեղինակ Միլլերն ընդգծել է, որ Ավստրալիայում 22 թվականին նշանակվել է առաջին նախարար, որը պետք է ղեկավարի դեպի հանրապետություն անցման գործընթացը։ Նոր Զելանդիան անկախ երկիր դարձնելու պատրաստակամության մասին հայտարարել է նաեւ նրա վարչապետ Ջասինդա Արդենը։ Հոդվածում ընդգծվում է, որ նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում Համագործակցության այլ երկրներում։

Լոնդոնի համալսարանին կից Համագործակցության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սյու Օնսլոուի խոսքով՝ Չարլզ III-ը դեռ կփորձի շարունակել մոր գիծը:

«Չարլզը կլինի եւս մեկ թագավորական դիվանագետ: Բայց միայն ժամանակը ցույց կտա՝ պատրաստ են արդյոք նրա հսկայական տիրույթները նոր դեմք ընդունել հին թագի պայմաններում»,- նշել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ