News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին համաձայն չէ ՄԱԿ-ի այն մեղադրանքների հետ, որ կազմակերպության աֆղանցի աշխատակիցուհիները հետապնդումների են ենթարկվում թալիբների կողմից։

«ՄԱԿ-ի ոչ մի աշխատակցուհի որեւէ խնդրի չի բախվել, եւ ոչ մեկը չի կալանավորվել... Կանդահարում մի խումբ կանանցից բացատրություն են պահանջել։ Երբ պարզվել է, որ նրանք ՄԱԿ-ի աշխատակցուհիներ են, պաշտոնյաները զիջել են, եւ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել»,- հայտարարել է Քարիմին:

Նրա խոսքով՝ հալածանքների մասին ՄԱԿ-ի տեղեկատվությունը «չի համապատասխանում իրականությանը»։

Ավելի վաղ Աֆղանստանին աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը մտահոգություն էր հայտնել երկրում վերահսկող «Թալիբան» շարժման անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կազմակերպության աֆղանցի կին աշխատակիցներին հետապնդելու դեպքերի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ