News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը իր ամենաօրյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ադրբեջանական զինուժի գործողությունների և հայ-ադրբեջանական բախումների հետևանքով ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակի հետ: Ի պատասխան, խոսնակ Փրայսն ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է մնալ շատ մտահոգիչ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող հարձակումներով, որին ականատես ենք արդեն երկրորդ օրն անընդմեջ: Մեզ հատկապես անհանգստացնում են Հայաստանի ներսում խաղաղ բնակչությանը շրջանում տուժածների մասին շարունակական հաղորդագրությունները: Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենը այս շաբաթվա սկզբին՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, հնարավորություն ունեցավ մեկ գիշերում խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Նա մեր մտահոգությունն է հայտնել իրենց ընդհանուր սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերաբերյալ, ներառյալ՝ Հայաստանի ներսում ռմբակոծությունների մասին հաղորդումները: Նա նախագահ Ալիևին հորդորել է հետ քաշել զորքերը սահմանից, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակչությանը, և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցային ճանապարհով:

Մենք այս համատեքստում, անգամ նախկինում, երկու ղեկավարներին և բոլոր մակարդակներում հասկացրել ենք, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Մենք երկու կողմերին հորդորել ենք զերծ մնալ ռազմական հետագա գործողություններից և ներգրավվել երկխոսության և դիվանագիտության մեջ: Մեր կողմից մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել: Դեսպան Ռիկերը, ով մեր ավագ խորհրդականն է հակամարտությունների շուրջ բանակցությունների գծով, դեռ Բաքվում է։ Նա երեկ՝ սեպտեմբերի 13-ին, և այսօր հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Դեսպան Ռիկերը երեկ Բաքվում հանդիպել է նախագահ Ալիևին։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը այսօր կեսօրին զրուցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, և մենք հավատարիմ ենք մնում այն քայլերին ՝ ուղղված Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն»,- ասել է Նեդ Փրայսը

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ