News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Շատ-շատ հեռու եմ ուղարկում ես Իշխան Սաղաթելյանին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ՔՊ-ին առաջարկել էր իրենց թիմի ներսում վարչապետի պաշտոնանկության հարց քննարկել:

«Ինձ թվում է՝ ինքը կհասկանա ես իրեն ուր եմ ուղարկում: Յուրաքանչյուր մարդ, որը կփորձի իմ տուն կամ իմ գործընկերների տուն մարդ ուղարկել, ես այդ բոլոր մարդկանց ուղարկում եմ շատ հեռու: Կարծում եմ՝ բոլորը հասկացան՝ ես ինչ նկատի ունեմ:

Հայաստանում վարչապետ ընտրում է Հայաստանի ժողովուրդը: Հայաստանի ժողովուրդը իր ընտրությունը մեկ տարի առաջ արել է: Մնացած բոլոր կապիկությունները, հին մեռելներին բերելը, մարդկանց խաբեությամբ փողոց հանելը, տարբեր ծաղրածուների եւ հիվանդ մարդկանց եթերներով հրահրելը Հ այաստանի ժողովրդի վրա որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ, որովհետեւ դրանք որեւէ կապ չունեն իրականության հետ»:

Հարցին, թե արդյոք գործող իշխանությունը 2018-ին նույն գործելաոճը չէր որդեգրել, արդյոք ՀՀԿ-կան պատգամավորների հեռախոսահամարներ չէին հրապարակում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, չի եղել նման բան: Կարո՞ղ եք ապացույցներ ներկայացնել: Դուք համոզված եք, որ ես նման բա՞ն եմ արել: Ես որեւէ մեկի տուն մարդ ուղարկե՞լ եմ; Նիկոլ Փաշինյանը որեւէ մեկի տուն մարդ ուղարկե՞լ է»:

Ալեն Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել մի քանի լրագրողների հարցերի՝ նշելով, որ իր ընտրությամբ մի քանի լրագրողների կհրավիրի իր մոտ եւ նրանց հարցազրույց կտա:

Տպել
Ամենաշատ