News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am–ը ներկայացնում է հարցազրույց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ՝ Հայաստանում ՎԶԵԲ–ի ծրագրերի, մեր երկրում տնտեսական զարգացման մարտահրավերների եւ այդ հարցում ՎԶԵԲ–ի աջակցության  մասին։

Որո՞նք են Հայաստանի տնտեսական զարգացման ներկա մարտահրավերները։ Ի՞նչ պետք է փոխել այդ մարտահրավերները հաղթահարելու համար։

Ծանոթանալով 2021-2026թթ․կառավարությանծրագրին՝ ուրախությամբ կարող եմ ասել, որ Հայաստանի տնտեսության զարգացումը կենտրոնացած էգիտելիքահեն արդյունաբերության վրաև ավելացված արժեքով ապրանքների ու ծառայությունների արտահանման զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման բանալին է։

Դրան կարելի է հասնել կապի, էներգետիկ անվտանգության բարելավման համար ենթակառուցվածքների զարգացմամբ՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման հաշվին, փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությամբ, կառավարման ստանդարտների բարելավմամբ, առեւտրային գործընկերների դիվերսիֆիկացմամբ, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմամբ։

Ծրագիրը շատ հետեւողական է, սակայն շատ կարեւոր է հաջողությամբ այն իրագործելը։ Մասնավոր հատվածը կարեւոր դեր ունի այս բոլոր ոլորտներում, եւ դրա զարգացումը մեր գլխավոր նպատակն է։ Անշուշտ, մենք աշխատում ենք նաեւ պետական հատվածում։ Ընդհանուր առմամբ, մենք ձգտում ենք աջակցել Հայաստանում մեր շահառուներին՝ ներդրումների մեր ֆիրմային բիզնես մոդելը համադրելով համադրելով քաղաքականության մշակման ուղղությամբ եւ տեխնիկական համագործակցության հետ։

Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության ուղղություններից մեկը ֆինանսական հատվածի զարգացումն ու փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիության ապահովումն է։  Ի՞նչ աստիճանով այդ նպատակը կիրագործվի։ Ի՞նչ հիմնական խնդիրների է բախվում բանկը, եւ ինչպե՞ս են դրանք լուծվում։

Այո, Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացումը եւ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիության բարելավումը ողջ երկրում մեր բիզնեսի առանցքային ուղղություններից մեկն է։

Մենք տարեկան միջինում 100 միլիոն եվրո ենք ներդնում հայկական ֆինանսական կազմակերպություններում, եւ այդ միջոցների զգալի մասը հայտնվում է միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններում՝ մեր տեղական գործընկեր բանկերի տարածաշրջանային մասնաճյուղերի միջոցով։

Սակայն վարկունակությունը, ֆինանսական գրագիտության ցածր մակարդակըեւկոշտ արժույթով փոխառությունները շարունակում են մնալ հիմնական խնդիրը տարածաշրջանային միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հարցում: Մենք ունենք այս խնդիրները լուծելու մի շարք գործիքներ, այդ թվում՝ թիրախային վարկային գծեր, երբ շեշտը դրվում է «կանաչ» ներառական ֆինանսավորման, տեղական արժույթով ֆինանսավորման գծով լուծման վրա, ինչպես նաեւ փոխգործակցություն տարածաշրջանային ընկերությունների հետ՝ ՎԶԵԲ-ի «Փոքր բիզնեսի աջակցություն Հայաստանում» (ASB)  ծրագրի միջոցով։

Մենք նաեւ աշխատում ենք ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների մշակման վրա եւ վերջերս համագործակցել ենք ՀՀ Կենտրոնական բանկի հետ՝ քրաուդֆանդինգային ներդրումների համար երկրորդական օրենսդրության ընդունման ուղղությամբ։ Սա պետք է հետագայում բարելավի ֆինանսավորման հասանելիությունը միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, որոնք դժվարանում են ավանդական աղբյուրներով փոխատվություն ստանալ:

ՎԶԵԲ-ի եւս մեկ ուղղություն է քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի բարելավումը։ ՎԶԵԲ-ը Հայաստանին 20 միլիոն դոլարի չափով վարկ է տրամադրել, որը պետք է օգտագործվի Երեւանի համար 100 ավտոբուսի ձեռքբերման նպատակով, սակայն ավտոբուսները դեռ չեն գնվել։ Բանկը վերահսկո՞ւմ է տվյալ գործընթացի կարգավորումը։

Մենքստորագրել ենք «Երեւան ավտոբուս» նախագիծը 2021 թվականի նոյեմբերին ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել քաղաքապետարաններին։ Ծրագրի արժեքը 25 միլիոն եվրո է, որից 20 միլիոն եվրոն ՎԶԵԲ-ի վարկն է, իսկ 5 մլն եվրոն՝ E5P (Energy Efficiency and Environment Partnership in Eastern Europe) դրամաշնորհը, որը ֆինանսավորվում է մի շարք դոնորների, առաջին հերթին Եվրամիության կողմից:Կնքվել է ավտոբուսների մատակարարման պայմանագիր եւ հատկացվել է ՎԶԵԲ-ի վարկի առաջին տրանշը։ Ծրագիրն ընթանում է՝ ըստ նախատեսվածի, եւ երեւանցիները 2023 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքի փողոցներում կտեսնեն նոր ավտոբուսներ։

Որպես տրանսպորտային ենթակառուցվածքի մաս՝ բանկը նպատակ ունի իրականացնել բարեփոխումներ՝ ներառյալ տրանսպորտի ինտեգրված կառավարման եւ տոմսերի վաճառքի համակարգերի ներդրումը, ինչպես նաեւ կայանատեղերի բարելավված կառավարումը եւ այլն։ Որո՞նք են այս նպատակին հասնելու հիմնական մարտահրավերները: Կա՞ն արդյոք հաջողություններ այս գործում:

Ինչ վերաբերում է տրանսպորտի ինտեգրված կառավարմանը եւ տոմսերի վաճառքին, սա «Երեւան ավտոբուս» նախաձեռնության մի մասն է, որը, ինչպես վերը նշվեց, ֆինանսավորվում է ՎԶԵԲ վարկով եւ E5P ներդրումային դրամաշնորհով, որն այժմ իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից։Մենք նաեւ դրամաշնորհային միջոցներ ենք տրամադրել Նոր ավտոբուսային ցանցի, ինչպես նաեւ Կորպորատիվ զարգացման ծրագրի իրականացման համար՝ ավտոբուսների աշխատանքի մոնիթորինգի եւ նոր ավտոբուսային ցանցի պատրաստման համար, ներառյալ աջակցություն հանրային ծառայությունների, կորպորատիվ ծրագրերի տրամադրման  եւ մշակման հարցով և այլն։ Եթե ​​լինի համապատասխան հարցում Երեւանի քաղաքապետարանի կողմից, մենք պատրաստ ենք էլ ավելի մեծ աջակցություն ցուցաբերել քաղաքային տրանսպորտի պարկի եւ հարակից համակարգերի հետագա արդիականացման համար։

ՎԶԵԲ-ը մտադիր է նաեւ զարգացնել ագրոբիզնեսը եւ արդյունաբերական ընկերությունները։ Ինչպիսի՞ն է Հայաստանի ներուժն այս ոլորտում եւ ինչպիսի՞ն են նրա դիրքերը տարածաշրջանում։

Հայաստանի գյուղատնտեսական հատվածը զգալի ներդրում ունի երկրի տնտեսության մեջ։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է բնակչության մեծ մասը՝ մոտ մեկ երրորդը, ինչն իրական մարտահրավեր է արդյունաբերության համար։ Դա վերաբերում է նաեւ Կովկասի այլ երկրներին։Ոլորտի արտադրողականությունը բարձրացնելու ներուժ կա կայուն տեխնոլոգիաներում ներդրումների, գյուղատնտեսական ենթակառուցվածքների եւ գիտելիքների փոխանցման միջոցով: Կա նաեւ էներգիայի եւ ռեսուրսների խնայողության տեխնոլոգիաների ներդրման ներուժ: Գյուղատնտեսությանը բաժին է ընկնում ջրառի 80 տոկոսը, ինչը վկայում է այս ոլորտում ջրօգտագործման արդյունավետության հնարավոր խնդրի մասին:

Մենք օգնում ենք աստիճանաբար բարձրացնել այս ոլորտի արտադրողականությունը՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար համապատասխան տեխնոլոգիաներում ներդրումների կայուն ֆինանսավորման միջոցով։ Դա արվում է մեր տեղական գործընկեր բանկերի մասնաճյուղերի միջոցով։

Էներգետիկայի եւ հանքարդյունաբերության ոլորտների կայուն զարգացման իրավական եւ ինստիտուցիոնալ դաշտի կատարելագործումը Հայաստանում ՎԶԵԲ-ի ուշադրության կենտրոնում է: Որո՞նք են այս ոլորտում հիմնական խնդիրները: Արդյո՞ք անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ:

Հայաստանում վերականգնվող էներգիայի աղբյուրները կազմում են մեր ռազմավարության հիմքը։ 2019 թվականից մենք աջակցում ենք մինչեւ 105 ՄՎտ արեւային հզորության կառուցման նախապատրաստական ​​աշխատանքներին եւ պարտավորվել ենք ֆինանսավորել առաջին կոմունալ մասշտաբի արեւային էլեկտրակայանը։

Մինչեւ 2040 թվականը էներգետիկայի ոլորտի զարգացման կառավարության ռազմավարական ծրագիրը նախատեսում է՝ մինչեւ 2030 թվականը մինչեւ 1000 ՄՎտ արեւային էներգիայի, իսկ մինչեւ 2040 թվականը՝ մինչեւ 500 ՄՎտ քամու էներգիայի ստեղծում։ Վերջին մի քանի տարվա ընթացքում կառավարությունը կատարելագործել է նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցության մասին օրենքը։

Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել այս նախաձեռնություններին, որոնք, անկասկած, կբարձրացնեն երկրի էներգետիկ անկախությունը եւ կնպաստեն մասնավոր հատվածի աճին եւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։

Ակնկալվում է, որ ԵՄ-ն եւ ՎԶԵԲ-ը ֆինանսական աջակցություն կցուցաբերեն Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման եւ արդիականացման համար: Ե՞րբ է կյանքի կոչվելու այս նախագիծը։

Այո,սա շատ կարեւոր ծրագիր է Սյունիքի հարավային շրջանում, որտեղ մենք Եվրամիության հետ համատեղ ֆինանսավորում ենք սահմանային անցակետի արդիականացումը։

Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեն ներկայում գտնվում է ներկայացված հայտերի գնահատման փուլում։ Նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա վերջին եւ կավարտվեն երեք տարվա ընթացքում:

Ձեր այցի ընթացքում նախատեսու՞մ եք հանդիպել վարչապետի, նախագահի, միգուցե որոշ նախարարների եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Որո՞նք են քննարկվելիք հիմնական կարեւոր հարցերը։

Այո, եսնախատեսում եմ հանդիպել նախագահի, վարչապետի, նախարարների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաեւ մեր առկաեւ հնարավոր հաճախորդների եւ գործընկերների հետ:

Մենք կենտրոնանալու ենք ֆինանսական հատվածի զարգացման մարտահրավերների եւ հնարավորությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, կայուն էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման, միկրո-, փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու եւ կորպորատիվ կառավարման խնդիրների վրա։

Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ կքննարկենք նաեւ քաղաքականության բարեփոխումները եւ ընդհանուր ներդրումային միջավայրի հետագա բարելավման ուղիները:

Հայաստանի արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ նոր վարկային ծրագրեր իրականացնելով տեսնո՞ւմ եք արդյոք ռիսկեր, որ երկիրը կարող է պարտքի սպասարկման խնդիրներ ունենալ։

COVID-19 համավարակի ճգնաժամից ի վեր, պետական ​​պարտքի մակարդակն աճել է այն երկրների մեծ մասում, որտեղ մենք աշխատում ենք։ Հայաստանի հարկաբյուջետային շրջահայացությունն այժմ անհրաժեշտ է՝ պետական պատրքը մինչեւ անվտանգ մակարդակի նվազեցնելու համար։ Սակայն դա չպետք է տեղի ունենա ենթակառուցվածքներում ներդրումների հաշվին, եւ այս տարի տնտեսական վստահ աճը հնարավորություն է տալիս արդյունավետորեն մեղմել հարակից ռիսկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ