News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Երախտապարտ ենք ԱՄՆ-ին՝ իր կատարած ջանքերի համար, ում միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ հայտարարության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ ավելի վաղ հանդիպման ընթացքում իրենք խոսել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին. «Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինված ուժերը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որոնց արդյունքում կան բազմաթիվ մարդկային կորուստներ։ Հստակ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունը օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայում տեղի ունեցողին»։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ իրենք շնորհակալ են նաեւ ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականների կողմից Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար. «ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար։ Կարծում ենք, որ հստակ պատժամիջոցները կարող են դառնալ եւս մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները եւ ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ