News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում երեկ՝ սեպտեմբերի 20-ին, կրակոցներ են հնչել ։ Ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գավառ վարչական շրջանի Գանձակ բնակավայրում բնակիչը ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվ խումբը ենթադրյալ կրակոցներ արձակող քաղաքացուն փորձում է  վնասազերծել, սակայն վերջինս իր ձեռքին եղած ինքնաձիգով կրակահերթ է արձակում դեպի օդ, ապա դիմում փախուստի։ Ոստիկանները հետապնդում են այդ քաղաքացուն, ով փախնում եւ մտնում է Հակոբ Պարոնյան փողոցի N 6 հասցեում գտնվող առանձնատան բակը։  Արդեն տեղում սկսվում է այդ քաղաքացու հետ բացատրական աշխատանքներ տարվել, սակայն այդ տղամարդը դարձյալ հրաժարվում է կատարել ոստիկանների օրինական պահանջները, այն է՝ ցած դնել զենքը եւ ինքնակամ հանձնվել։ 

Տեւական ժամանակ արդյունք չտալով՝ այդ քաղաքացին առանձնատան պարսպի վրայով դիմում է փախուստի, սակայն այս անգամ հնարավոր է լինում նրան վնասազերծել, ապա տեղափոխել ոստիկանության Գավառի բաժին։

Հ. Աբրահամյան եւ Հ. Պարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող մթերային խանութի դիմացի հատվածից հայտնաբերվել է թվով 3 հատ, Հ. Պարոնյան փողոցի սկզբնամասից՝ 4 հատ, իսկ Հ. Պարոնյան 6 հասցեում գտնվող առանձնատան բակից՝ 1 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված պարկուճներ։

Իսկ առանձնատան բակում հայտնաբերվել է 1 հատ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ՝ իր պահունակով, 1 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ 1 պահունակով, 670-ից ավելի «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ, 100 հատ «ՏՈԶ» տեսակի որսորդական հրացանի փամփուշտներ, 220-ից ավելի ինքնաձիգի տարբեր տեսակի փամփուշտներ, 100 հատ «Պարաբելում» տեսակի ատրճանակի փամփուշտներ, 8 հատ «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ եւ  պարկուճներ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Գեղարքունիքում հայտնի «Գավառի բախտագուշակ Վարսիկի» տղա՝ 41-ամյա Սարգիս Հակոբյանն է։ Վերջինս փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հայտնել է, որ այդ ամբողջ զեն-քզինամթերքը ինքը ձեռք է բերել արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ