News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավելի քան 2300 ավտոմեքենա իր հերթին է սպասում Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետով անցնելու համար, շաբաթ օրը հայտնել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Այսօր հանրապետության տարածքում թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ կան, դրանք Հյուսիսային Օսիա են ժամանել եւ իրենց հերթին են սպասում Վերին Լարսի անցակետով անցնելու համար՝ մոտ 2300 միավոր։ Հանրապետության պետավտոտեսչությունը խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ճանապարհորդություններից»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ներկայումս մաքսակետով տեղաշարժը դժվար է։ Որոշվել է ավելացնել ճանապարհային ոստիկանության ջոկատները՝ երկու ուղղություններով մեքենաների շուրջօրյա անվտանգ տեղաշարժի համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ