News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առնվազն 23 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ անհետ կորել են կիրակի օրը ուղեւորներ տեղափոխող նավակի խորտակման հետեւանքով, ինչը վերջին ողբերգությունն է Բանգլադեշի ջրային ուղիներում, հայտնում է Reuters լրատվական գորրծակալությունը:

Հայտնաբերվել են կանանց եւ երեխաների մարմիններ, ասել է հյուսիսային Պանչագարհի շրջանի ադմինիստրատոր Ջահուրուլ Իսլամը:

«Անհետ կորածներին գտնելու փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է նա։

Իսլամն ասել է, որ չգիտի անհետ կորածների ճշգրիտ թիվը, սակայն ուղեւորներն ասում են, որ նավում ավելի քան 70 մարդ է եղել:

Ամեն տարի Բանգլադեշում հարյուրավոր մարդիկ են մահանում լաստանավերի վթարների հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ