News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանության աշխատակիցները ճնշումներ են գործադրել նույնասեռականների վրա, որ տեղեկություններ ստանան բարձր պաշտոններ զբաղեցնող նույնասեռականների մասին: Այդ մասին ասվում է 2003թ. դեկտեմբերի 30-ի ԱՄՆ դեսպանատան հեռագրում, որը հրապարակել է WikiLeaks կայքը:

Հեռագրում, մասնավորապես, ասվում է.

«Չնայած նոր օրենքին, որ ապաքրեականացրել նույնասեռականությունը Հայաստանում, սոցիալական խտրականությունը խոչընդոտ է մնում: Նույնասեռական համայնքի անդամները դեկտեմբերի 24-ին պատմել են դեսպանատան աշխատակիցներին, որ շարունակում են բախվել անհանդուրժողականության եւ լուրջ խտրականության հետ գյուղական շրջաններում եւ բանակում: Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են, որ ոստիկանության ոկղմից նույնասեռականների հետապնդումների դեպքերը ներառում են ավելի շանտաժն ու շորթումը, քան բռնությունները: Նշվում է, սակայն, որ ընդհանուր առմամբ իրավիճակն ավելի բարվոք է, քան նախորդ տարի:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը հաղորդել է, թե ոստիկանության աշխատակիցները շարունակել են հետապնդել նույնասեռականներին: Նա նշել է առնվազն երեք դեպք, երբ ոստիկանները փորձել են շանտաժի ենթարկել տղամարդկանց, փորձելով հրապարակայնորեն բացահայտել նրանց ընտանիքի եւ ընկերների առջեւ: Դանիելյանը նշել է, որ ոստիկանները փորձում են ավելի քիչ բռնություններ գործադրել, փոխարենը ճնշումներ են գործադրում, որ տեղեկություններ ստանան բարձր գործարար կամ պետական պաշտոններ զբաղեցնող նույնասեռականների մասին, որոնցից կարող են գումարներ շորթել»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ