News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իտալական աջ կոալիցիայի շռնդալից հաղթանակը համընդհանուր ընտրություններում նշանավորում է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վերադարձը խորհրդարան. ինը տարի առաջ նրան վտարել էին այնտեղից հարկային խարդախության մեղադրանքով, տեղեկացրել է AP-ը։

Բեռլուսկոնին, որի 86 տարին լրացել է անցած հինգշաբթի օրը, Սենատի ընտրություններում հավաքել է ձայների 50 տոկոսից ավելին Մոնցա հյուսիսային օկրուգում, որտեղ միլիարդատերն ունի ամառանոց եւ տեղի ֆուտբոլի ակումբի սեփականատերն է։

«Ես կձգտեմ հանդես գալ որպես փլեյմեյքեր (հաջորդ) կառավարությունում»,- ասել է Բեռլուսկոնին կողմնակիցներին քվեարկությունից հետո՝ ցուցադրելով քաղաքական առաջնագծում մնալու իր ցանկությունը՝ չնայած տարիքին եւ թույլ առողջությանը։

Բեռլուսկոնին սրտի լուրջ վիրահատության է ենթարկվել 2016թ., ծանր հիվանդացել է քովիդով 2020թ. եւ վերջին մեկ տարվա ընթացքում անընդհատ հայտնվել է հիվանդանոցում՝ տարբեր հիվանդություններով։

Խորհրդարանում նրան կմիանա ընկերուհին՝ 32-ամյա Մարթա Ֆաշինան, որը տեղ է ստացել Սիցիլիայում։ Ֆաշինան տեղ կզբաղեցնի պատգամավորների ստորին պալատում, իսկ Բեռլուսկոնին ընտրվել է վերին պալատ՝ Սենատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ