News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բրիտանական գրադարանը ձեռք է բերել Հանթեր Դեյվիսի անձնական արխիվը, որը մինչ օրս Beatles խմբի մասին միակ լիազորված կենսագրությունն է եւ պարունակում է նոթատետրեր, տեսանյութեր եւ լուսանկարներ, հաղորդում է PA Media-ն:

Դեյվիսը 18 ամիս անցկացրել է խմբի հետ եւ մուտք ուներ Ջոն Լենոնի, Փոլ Մաքքարթնիի, Ջորջ Հարիսոնի եւ Ռինգո Սթարի մոտ՝ գրելով իր 1968 թվականի գիրքը:

Նա ներկա է եղել խմբի մոտ տասնամյա համատեղ կյանքի կարեւոր պահերին, այդ թվում՝ 1967թվականին:

Հավաքածուն ներառում է Դեյվիսի նոթատետրը, որը պարունակում է սըր Փոլի՝ Հարիսոնի եւ Լենոնի երբեք չտեսնված էսքիզները, The Beatles. The Authorized Biography-ի նրա տպագրված սեւագրերը՝ Լենոնի մորաքույր Միմիի ձեռագիր մեկնաբանությամբ եւ Պորտուգալիայում հանգստանալու տեսանյութերը՝ Սըր Փոլի եւ Լինդա Մաքքարթնիի հետ:

Իրերի մեջ ներառված են նաեւ Բիթլզի մենեջեր Բրայան Էփշտեյնի գրառումները այն մասին, թե ինչպես պետք է խումբը պահի իրեն, ներառյալ այն, թե ինչ պետք է հագնեն հանրության առաջ:

Այս իրերը, The Beatles-ի հետ կապված մյուս իրերի կողքին, կցուցադրվեն Լոնդոնի Բրիտանական գրադարանի Սըր Ջոն Ռիթբլաթ պատկերասրահում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ