News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից հրաժարվելու մասին», որով, մասնավորապես, ՌԴ քաղաքացիություն է շնորհվել ԿՀՎ եւ ԱԱԾ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Հրամանագրի տեքստը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։ Այն պարունակում է Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձանց ցուցակը: Նրանց թվում է «Էդվարդ Ջոզեֆ Սնոուդենը, ով ծնվել է 1983 թվականի հունիսի 21-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում»։

2013 թվականին Սնոուդենը ԶԼՄ-ներին տեղեկատվություն է տվել ԱՄՆ հետախուզական գործակալությունների՝ ամբողջ աշխարհում գործող հսկողության ծրագրերի մասին։ Հրապարակումները լայն հնչեղություն են առաջացրել։ Տանը նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել լրտեսության եւ պետական ​​գույքի հափշտակության համար։ Սնոուդենը ԱՄՆ-ից նախ փախել է Հոնկոնգ, ապա՝ Ռուսաստան։

Սնոուդենը Ռուսաստանի Դաշնությունում հայտարարված մասնակի մոբիլիզացիայի համար զորակոչի ենթակա չէ, «Ինտերֆաքս»-ին հայտնել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան։

«Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված կարգ կա մասնակի զորահավաքի հետ կապված զորակոչի ենթակա անձանց վերաբերյալ։ Քանի որ Էդվարդը չի ծառայել ռուսական բանակում, նա չունի զինծառայության պրակտիկա եւ փորձ, ենթակա չէ զորակոչի»,- «Ինտերֆաքս» գործակալության հարցին պատասխանել է փաստաբանը։

Նա նաեւ նշել է, որ ամերիկացու կինը նույնպես Ռուսաստանի քաղաքացիություն կստանա, իսկ որդին արդեն ծնունդով ռուսաստանցի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ