News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եթե շարունակվեն ներքին խռովությունները, ապա ավելի կբարդանա վիճակը, ավելի կթուլանա երկիրը, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Եթե այսօր դեռ հնարավոր է քիչ թե շատ տանելի լուծում, ապա եթե շարունակեն ներքին խռովությունները, ավելի կբարդանա վիճակը, ավելի թուլանալու ենք, եւ առավել են մեծանալու Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները մեզնից: Կես տարի էլ շարունակենք, երկիր չենք ունենա»,– ասաց նա:

Հարցին, որ Հայաստանի տարածքով միջանցքը ստանալն ինչու է կարևոր եւ ում համար, առաջին նախագահն ասաց, որ չգիտի, չի տիրապետում այդ ինֆորմացիան:

«Ես չգիտեմ այդ ինֆորմացիան: Հազար ու մի տարբեր բաներ ենք ստանում: Ով ասաց, որ վերջնական որոշում կա: Ինձ համար հստակ է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի խնդիրը: Մի օր պետք է լինի դա»,– ասաց նա:

Հաղորդավարի դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը կարող է կանչել վարչապետին եւ պահանջել պատմել, թե ինչ է կատարվում, Տեր–Պետրոսյանն այսպես արձագանքեց․ «Կանչեն, որ հետո իրար վրա շշեր շպրտե՞ն: Մենք հիմա խորհրդարան էլ չունենք։ Եթե մեկ ֆրակցիա գալիս, իր ուզածն ընդունում է, էլ ի՞նչ խորհրդարան»:

Լևոն Տեր–Պետրոսյանը նաև ասաց, որ Ռուսաստանի հետ շատ նորմալ եւ առավել կոնստրուկտիվ հարաբերություններ կունենար Հայաստանը, եթե այս նոր իրողությունը չլիներ: «Հիմա ամեն ինչ է խառնվել: Հիմա շատ ավելի վտանգավոր իրավիճակ է մեզ համար: Ռուսաստանը այստեղ միշտ դեր է ունեցել եւ կատարել է»,– ասաց նա:

Հարցին, թե արդյոք առաջին նախագահը դեռ կարծում է, որ Արցախի լուծման բանալին Ռուսաստանում է, նա պատասխանեց․ «Արդեն լուծվել է: Ես չեմ ուզում հուսահատեցնել մարդկանց, բայց այժմ Արցախն այնպիսի վիճակում է, որտեղ Հայաստանը ոչ մի խոսք չունի, չկա Հայաստանը: Հայաստանն Արցախում դերակատար չէ։ Միակ բանը հումանիտար, շինարարական աշխատանքներն են: Բանալին Ռուսաստանի ձեռքերում էր նախքան պատերազմը: Հիմա Ռուսաստանն այնքան խնդիր ունի, որ բանալին կորցրել է: Հիմա կարելի՞ է Ռուսաստանից ակնկալիքներ ունենալ: Սա կարիբյան ճգնաժամից տասնապատիկ վտանգավոր է»:

Ի պատասխան հարցի, թե ինչ հետաքրքրվածություն, դերակատարում ունի ԱՄՆ–ն, առաջին նախագահն ասաց, որ Միացյալ Նահանգներն ունի կարողություն, Ռուսաստանի մոտ կարողությունները թուլացել են, քանի որ ուշադրությունը ուկրաինական պատերազմում է։

«Գուցե ԵՄ-ն էլ ունի հնարավորություն առավել չբարդացնելու մեր վիճակը: Այսքանը: Ոչ ավելին: Սա էլ է վտանգված: Նայած Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը որքան կխրվեն այս ռուս-ուկրաինական պատերազմի խնդիրների մեջ: Գուցե մի պահ գա, որ իրենք ուշադրություն չդարձնեն՝ այստեղ ինչ է կատարվում: Եթե այն ժամանակ ասում էի՝ լրջանալու պահն է, հիմա հազարապատիկ լրջանալու պահն է»: 

Առաջին նախագահը նաև հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտություն: «Դուրս եկեք փողոց, ձեր բոլոր հարցերին կպատասխանեն: Ես չգիտեմ»,– ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ