News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիպրոսը մտավախություն ունի, որ կներքաշվի հույն-թուրքական պոտենցիալ հակամարտության մեջ, քանի որ երկրների միջեւ հռետորաբանությունը սաստկանում է, ասել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոանիս Կասուլիդիսը։

«Մենք մտավախություն ունենք, որ ցանկացած հակամարտություն Էգեյան ծովում ուղղակիորեն կառնչվի մեզ, որովհետեւ մեզ կօգտագործեն որպես ամենաթույլ տեղ այս ամբողջ պատմության մեջ»,- ասել է Կասուլիդիսը Bloomberg TV-ի հարցազրույցում։

Հաջորդ տարվա ընտրությունների շեմին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուժեղացրել է քննադատությունը Էգեյան ծովի կղզիներում (որոնք հայտնի են որպես Դոդեկանես կղզիներ, հեռու չեն թուրքական ափից) հունական ռազմական աճող հզորության, ինչպես նաեւ Արեւմուտքի կողմից Աթենքին ցուցաբերվող աջակցության մասին։

Թուրքիայի նախագահը խոստացել է օգտագործել ցանկացած միջոց, որոնք անհրաժեշտ են Թուրքիայի շահերի պաշտպանության համար Հունաստանի հետ վեճում, եւ երկրի արտաքին գործերի նախարարությունը «մրցագորգ է կանչել» Հունաստանի դեսպանին։

«Լսել, թե ինչպես է Էրդողանը ձեւացնում, թե Հունաստանն իրեն սպառնում է, անհեթեթություն է եւ ծիծաղելի»,- ասել է Կասուլիդիսը։ «Այդ նա է սպառնում, նա է ռեւիզիոնիզմի քաղաքականություն վարում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ