News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը «չի կարող բացառել» սաբոտաժը՝ կապված «Հյուսիսային հոսք» գազատարում արտահոսքի հետ, հայտնում է Reuters-ը։

Պաշտոնյաները նշել են, որ արտահոսքերը վտանգ չեն ներկայացնում էլեկտրամատակարարման համար, մինչդեռ փորձագետները ասում են, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը սահմանափակ կլինի:

Դանիայի իշխանությունները երկուշաբթի օրը հայտարարել են, որ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարում արտահոսք է հայտնաբերվել։ Ավելի ուշ նրանց տեղեկացվել է «Հյուսիսային հոսք 1»-ում ճնշման զգալի անկման մասին, որը մինչեւ վերջերս Գերմանիայի համար գազի հիմնական աղբյուրն էր:

Շվեդիայի ծովային վարչությունը երեքշաբթի հայտնել է, որ երկու արտահոսք է հայտնաբերվել «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարում, որը մասամբ անցնում է Շվեդիայի ջրերով: Դանիայի իշխանությունները նույնպես հաստատել են արտահոսքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ