News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գլոբալիզացման ոսկե դարն ավարտվել է, աշխարհում հիմնարար փոփոխություններ են տեղի ունենում, հայտարարել է Սինգապուրի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգը, փոխանցում է CNBC-ն։

Թեեւ երկրներն ամբողջությամբ դեպի պրոտեկցիոնիզմ չեն նահանջել, աշխարհաքաղաքական լարվածությունն ավելի ու ավելի է ազդում բիզնեսների վրա, ասել է Վոնգը Սինգապուրում Forbes-ի գլխավոր գործադիր տնօրենների համաշխարհային համաժողովին երկխոսության ժամանակ՝ նկատի ունենալով ԱՄՆ-Չինաստան լարված հարաբերությունները:

Սինգապուրը եւ ԱՍԵԱՆ-ի մնացած երկրները ցանկանում են հավասարակշռված հարաբերություններ ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի հետ, ասել է նա, եւ գերադասում են, որ երկու երկրները տարածաշրջանի հետ կապ ունենան «ըստ էության», այլ ոչ թե ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների տեսանկյունից։

«Հիշո՞ւմ եք Մաքդոնալդսի տեսությունը, որ որտեղ կա McDonald's, պատերազմ չի լինի. դե ինչ, դա պատմություն էր եւ պատմության վերջը: Այնպես որ, այժմ այլ տրամաբանություն է գործում… գլոբալիզացման ոսկե դարը, որը մենք ապրեցինք Սառը պատերազմի ավարտից հետո վերջին 30 տարում, ակնհայտորեն ավարտվել է, եւ մենք մտնում ենք նոր դարաշրջան, որը նշանավորվելու է սրվող աշխարհաքաղաքական պայքարով»:

Նրա խոսքով՝ եթե այդ իրադարձությունները կարգավորվեն, աշխարհն ավելի վտանգավոր ու պառակտված կդառնա։

Սինգապուրը կշարունակի աշխատել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի հետ՝ ոչ ոքի կողմը չանցնելով, ասել է Վոնգը՝ հավելելով, որ երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը հուսադրող է։ «Այդ հանդիպմամբ երկու երկրների միջեւ նոր մոդուս վիվենդի հաստատելու հնարավորություն կստեղծվի՝ խոստովանելով, որ իրականում աշխարհը բավական մեծ է Չինաստանի եւ ԱՄՆ-ի համար, եւ երկու երկրները չպետք է հարաբերությունները մրցակցության տերմիններով սահմանեն»,- ասել է Վոնգը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ