News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի դեպքում կոնսոլիդացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակից ելքերի եւ ծանր որոշումներ կայացնելու հարցում իշխանություններին աջակցելու առաջարկի մասին։

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջին քայլը հանրային կոնսոլիդացիան է, առանց սրա ոչինչ չի ստացվելու։ Կոնսոլիդացիան աբստրակտ չի լինում, այն լինում է բարձր նպատակների համար։ Ի՞նչ մտքեր են հնչեցնում հիմա՝ միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք։ Այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը չգիտակցելո՞վ է արվում, թե նպատակային։ Կապիտուլյացիան դեգրադացիա եւ անզորության զգացում է առաջացնում։ Սա է միգուցե պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար։ Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է դրա պրոբլեմն ախտորոշես եւ չեզոքացնես այն։ Հիմա ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր խնդիրը ո՞րն է՝ փրկել Հայաստա՞նը, թե Հայաստանի պրոբլեմը։ Բժշկության մեջ եթե ուռուցք կա, հեռացնում են։ Եթե հանրային կոնսոլիդացիա ենք ուզում, դա պետք է ունենալ բարձր՝ դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Այս համատեքստում, երկրորդ նախագահի համոզմամբ, իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է։

«Դա խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական եւ մասնակի։ Օրինակ, եթե խորհրդարանը մեկ այլ վարչապետ է ընտրում, իրականում, դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերհսկիչ փաթեթը մնում է քաղաքական այդ թիմի մոտ։ Մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»,- հավելեց Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի
Իրականում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի...
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞
Իսկ ի՞նչ հիմքով են իրավապահ համակարգում քննարկում այդ հարցը. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ...
«Փաստ». Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին
Կրկնենք՝ ֆեյքաշինության հսկայածավալ գործընթացի մեջ մտած, մի մատի հրահանգով «շեֆին» աստվածացնող...
«Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով
Կոռուպցիան հեռու ման չգալու համար՝ դիտենք վարչապետի դստեր հայտարարագիրը...
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
Ամենաշատ