News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կա 3-4 մարդ, որոնք կարող են վարչապետի՝ ընդդիմության թեկնածուներ դառնալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես մասնակցել եմ ընտրություններին եւ «Հայաստան» դաշինքի ցուցակում առաջին համարն էի, իսկ սա նշանակում է, որ ես պատրաստ էի դառնալ ՀՀ վարչապետ։ Այսօր, եթե լինեն ընտրություններ, ես պետք է գնահատեմ իրավիճակը՝ կախված մոդելից, կախված նրանից՝ կլինի մասնակի իշխանափոխությո՞ւն, թե՝ ոչ։ Ես գիտակցում եմ, որ այսօր ավելի հավանական է մասնակի իշխանափոխությունը։ Սակայն իրավիճակն  այնքան պայթյունավտանգ է, որ կարող է ամեն ինչ փոխվել։ Մենք այսօր շարունակում ենք պայքարը։ Եթե չի ստացվել, ուրեմն բավարար զանգված կա՛մ չի հավատացել մեզ, կա՛մ շարունակում է հավատալ ներկա իշխանություններին»,-ասաց Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ «աչքի առաջ» 3-4 մարդ ունի, որոնք կարող են վարչապետի` ընդդիմության միասնական թեկնածուն լինել։ Սակայն ՀՀ երկրորդ նախագահը զերծ մնաց անուններ տալուց` ասելով, թե կարող են քրգործեր հարուցվել նրանց դեմ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ