News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչությունը միջազգային ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել՝ «Հյուսիսային հոսք» գազատարների վնասման հետ կապված։ Այս մասին հայտնում է ՌԴ գլխավոր դատախազության կայքը։

«Ոչ ուշ, քան 26.09.2022-ը, Բորնհոլմ կղզու մերձակայքում կանխամտածված գործողություններ են իրականացվել՝ Բալթիկ ծովի հատակով անցկացված «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարները վնասելու համար:

Այդ գազատարներով Ռուսաստանի Դաշնությունը բնական գազ էր մատակարարում Եվրամիության երկրներին՝ ինչպես արդյունաբերական օգտագործման, այնպես էլ բնակելի տարածքների ջեռուցման նպատակով։

Այս գործողությունների հետեւանքով Ռուսաստանի Դաշնությանը պատճառվել է զգալի տնտեսական վնաս։

Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության (միջազգային ահաբեկչություն) նշանների առկայության կապակցությամբ, համաձայն Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից ուղարկված նյութերի, ՌԴ Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՌԴ ԱԴԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Սկսվել է նախաքննություն»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի ճյուղերից մեկում (գիծ A) ճնշման նվազում է գրանցվել։ Միջադեպը տեղի է ունեցել Բորնհոլմից հարավ-արեւելք՝ Դանիայի ԲՏԳ-ում։

Դրանից հետո ԶԼՄ-ները հայտնել են «Հյուսիսային հոսք 1» գազատարի երկու ճյուղերի վրա ճնշման անկման մասին։

Հուլիսի 1-ին Nord Stream AG-ն հայտարարել է գազատարի երկու ճյուղերով գազի մղման դադարեցման մասին: Նրանք ընդգծել են, որ անջատումն անհրաժեշտ է «պլանավորված տեխնիկական աշխատանքների համար, ներառյալ մեխանիկական բաղադրիչների եւ ավտոմատացման համակարգերի փորձարկումը, որպեսզի ապահովվի գազատարի արդյունավետ, անվտանգ եւ հուսալի շահագործումը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ