News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին Անկարայի եւ Աթենքի նկատմամբ «կողմնակալ դիրքորոշման» եւ «անհավասար վերաբերմունքի» համար։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «չի կարող Թուրքիայի նման այլ դաշնակից գտնել, Թուրքիայի եւ Հունաստանի կարեւորությունը ՆԱՏՕ-ում պարզապես անհնար է համեմատել»։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրների հնգյակում է թե՛ դաշինքում ունեցած ներդրման, թե՛ ցամաքային զորքերի հզորության տեսանկյունից։

«ԱՄՆ-ից մեր ակնկալիքն է Հունաստանին չներքաշել սխալ հաշվարկների մեջ եւ թույլ չտալ, որ շահարկվի միջազգային հասարակական կարծիքը»,- հավելել է նա։
Նա դատապարտել է Կիպրոսի զենքի էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի վերջին որոշումը՝ այն որպես անբացատրելի որակելով բովանդակության եւ ժամանակի առումով: Էրդողանն ասել է, որ այդ քայլն «անպատասխան չի մնա» եւ խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կիպրոսցի թուրքերին պաշտպանելու համար՝ վստահեցնելով, որ կղզու օկուպացված հատվածում 40 հազար թուրք զինվոր կա։

Ավելի վաղ Թուրքիայի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ին կոչ էր արել չեղարկել զենքի էմբարգոն Կիպրոսի նկատմամբ՝ հայտարարելով, որ դա հակասում է դաշինքի ոգուն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ