News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան ուրբաթ օրվանից փակում է իր սահմանը ռուս զբոսաշրջիկների համար՝ դառնալով վերջինը Ռուսաստանի ԵՄ հարևաններից, որոնք դա արել են, փոխանցում է BBC:

Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան այս ամսվա սկզբին փակել են իրենց սահմանները ռուս զբոսաշրջիկների համար։

Միևնույն ժամանակ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ ռուսաստանցիներին դեռ թույլ կտան գալ Ֆինլանդիա՝ հարազատներին այցելելու կամ աշխատելու և սովորելու։

Որոշումն ընդունվել է, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո սահման ժամանած ռուսաստանցիների թիվն աճել է:

Սահմանային անցակետերում հերթեր են գոյացել.

Ֆինլանդիան, որը 1300 կմ սահման ունիը Ռուսաստանի հետ և վիզա է պահանջում, հայտնել է նաեւ մասնակի մոբիլիզացիայից հետո սահմանը հատել փորձողների թվի աճի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ