News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։

Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Քրեական վարույթի շրջանակում ավելի վաղ կալանավորվել էին նաեւ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը եւ նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը։ Նրանք մեղադրվում են նույն արարքում։

Հասմիկ Մելիքյանի, Լեւոն Առաքելյանի եւ Սամվել Հովսեփյանի պաշտպանական կողմերը կալանավորման որոշումների դեմ բողոքներ են ներկայացնելու Վերաքննիչ քրեական դատարան։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ավագանու անդամների երեք թեկնածուներն էլ օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները, սպառնացել են լուծել Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքային պայմանագիրը եւ ընտրություններից մեկ ամիս առաջ հարկադրել նրան ընդգրկվել «Զորավոր համայնք» դաշինքում եւ դրա օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Բերդ խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր շուրջ տասնմեկ ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝«Զորավոր համայնքը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ