News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իսրայելն ուրբաթ օրը միացել է այն մեծաթիվ երկրներին, որոնք մերժել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի չորս օկուպացված շրջանների անեքսիան՝ կրկին հաստատելով իր լիակատար աջակցությունը Կիեւի ինքնիշխանությանը, գրում է Times of Israel-ը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի կազմում նոր տարածքների ընդգրկման մասին պայմանագրերի ստորագրումից անմիջապես հետո տարածված հայտարարության մեջ Իսրայելի ԱԳՆ-ն ասել է, որ չի ճանաչում այդ քայլը:

«Իսրայելը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մենք չենք ճանաչում Ռուսաստանի կողմից այս չորս շրջանների բռնակցումը։ Իսրայելը բազմիցս կրկնել է այդ հստակ դիրքորոշումը, այդ թվում՝ վերջին օրերին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւսկու դահլիճում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությանը չորս նոր տարածքներ մուտք գործելու մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Եվրամիությունը, Ճապոնիան եւ ԱՄՆ-ն հայտարարեցին, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան արդեն ընդլայնել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներն այդ կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի էր ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Եվրամիությունը, Ճապոնիան ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ