News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի «Baykar» գործարանում անօդաչու սարքերի «Bayraktar Akıncı» մոդել կթողարկվի։ Այս մասին հայտարարել է  ընկերության գործադիր տնօրեն Հալյուք Բայրաքթարը, գրում է Espreso.tv-ը։

«Գործարանում կհավաքեն ե՛ւ գոյություն ունեցող Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը, ե՛ւ Bayraktar Akıncı մոդելը, որը դեռ չի մատակարարվել Ուկրաինա»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ գործարանում  աշխատանքները շարունակվում են՝ չնայած ընթացող իրադարձություններին։ Բայրաքթարը հավելել է, որ նախատեսվում է թողարկել նոր մոդելներ, որոնցից մեկը կարող է ստանալ ուկրաինական անվանում։

Ավելի վաղ թուրքական ավիաշինական Baykar Makina ընկերությունը հրաժարվել է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին՝ ընդգծելով, որ երբեք այդ երկրին անօդաչու թռչող սարքեր չի մատակարարել։ «Որովհետեւ մենք աջակցում ենք Ուկրաինային»,-ասել էր ընկերության գործադիր տնօրենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ