News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վենեսուելան ազատ է արձակել 7 ամերիկացի բանտարկյալների`առաջին տիկնոջ երկու երղբորորդիների դիմաց, որոնք Միացյալ Նահանգներում անազատության մեջ էին`թմրանյութերի շրջանառության մեղադրանքով, հայտնում է AFP լրատվականը եւ հավելում, որ ազատ արձակվածներից 5-ը նավթային ընկերությունների ղեկավարներ են:

Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իսկ ավելի ուշ վարչակազմից հայտնել են, որ ամերիկացնիների անվտանգության ապահովման համար ցավալի որոշում է կայացվել:

«Այսօր, Վենեսուելայում տարիներ շարունակ անարդար կալանքի տակ գտնվելուց հետո, մենք տուն ենք բերում Խորխե Տոլեդոյին, Տոմեու Վադելային, Ալիրիո Զամբրանոյին, Խոսե Լուիս Զամբրանոյին, Խոսե Պերեյրային, Մեթյու Հիթին եւ Օսման Խանին», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ։

Միեւնույն ժամանակ պաշտոնական Կարակասը հաստատել է երկու վենեսուելացիների ազատ արձակման մասին լուրը: Երկու երիտասարդների իրական անունները չեն հայտարարվել, սակայն հայտնի , որ երկուսնել Մադուրոյի կնոջ եղբորորդիներն են:

«Մարտի 5-ից Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչների հետ տարաբնույթ խոսակցությունների արդյունքում հաջողվել է ազատ արձակել այս երկրում անարդարացիորեն բանտարկված վենեսուելացի երկու երիտասարդների», - ասված է հայտարարության մեջ;

Հայտնի է, որ երիտասարդները ձերբակալվել են 2015 թվականին Հաիթիում`ԱՄՆ գաղտնի գործողության ժամանակ եւ երկու տարի անց դատապարտվել 18 տարվա ազատազրկման՝ 800 կիլոգրամ կոկաին մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ մտցնելու ծրագրերի համար:

Վենեսուելայի կառավարությունը պնդում է, որ այդ մեղադրանքները շինծու են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ