News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսի աջ կենտրոնամետ «Նոր միասնություն» կուսակցությունը նախնական տվյալներով հաղթել է շաբաթ օրը կայացած ընտրություններում՝ հավաքելով ձայների 19 տոկոսը, ինչը նրան հնարավորություն է տալիս գլխավորել կոալիցիոն մեկ այլ կառավարություն, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Ներկայիս կոալիցիայի անդամները ստացել են 42 տեղ 100 տեղանոց խորհրդարանում, ուստի Կարինսը պետք է ավելի շատ դաշնակիցներ հավաքագրի`վարչապետի պաշտոնում մնալու համար:

Մոտ ինը կուսակցություն հավաքել են բավականաչափ ձայներ՝ խորհրդարանում մանդատներ ստանալու համար:

«Առաջին հերթին, բոլորը մտածում են, թե ինչպես կկարողանանք գոյատեւել ձմռանը, ոչ միայն Լատվիայում, այլեւ ողջ ԵՄ-ում, որպեսզի բոլորս միասնական մնանք հանուն Ուկրաինայի եւ չնահանջենք դժվարություններից», - ասել է Կարինսը`իր քարոզարշավի ընթացքում:

Լատվիայի կառավարության առաջին ղեկավարը, ով պաշտոնավարել է ամբողջական չորս տարի ժամկետով, 57-ամյա Կարինսը, ով ԱՄՆ եւ Լատվիայի քաղաքացիություն ունի, շահել է Մոսկվայի հանդեպ իր քաղաքականությունից, որը ներառում է Ռուսաստանից եւ Բելառուսից ժամանող ռուս քաղաքացիների մուտքի սահմանափակում:

Սակայն նրա հաղթանակը կարող է խորացնել երկրի լատվիական մեծամասնության եւ ռուսալեզու փոքրամասնության միջեւ առկա անջրպետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ