News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ+ նավթարդյունահանողների խումբը կքննարկի արդյունահանումը օրական ավելի քան 1 միլիոն բարելով կրճատելու հարցը՝ չորեքշաբթի օրը Վիեննայում կայանալիք հանդիպման ժամանակ, գրում է Bloomberg-ը։

Սպասվածից ավելի մեծ կրճատումը կարտացոլի համաշխարհային տնտեսության ոլորտում առկա մտահոգությունների չափը, ինչը պայմանավորված է դրամավարկային արագ խստացման պայմանների հետ: Դոլարի ամրապնդումն ազդել է նաեւ գների վրա։ Պատվիրակներն ասել են, որ, մինչեւ նախարարների հանդիպումը, կրճատումների չափի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվի:

Այս տարվա փետրվարից Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Brent տեսակի նավթի գինը փոփոխվել է։ Այն նվազել է մինչեւ 85 դոլարի՝ նվազեցնելով Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ կոալիցիայի անդամ այլ պետությունների եկամուտները:

23 երկրների դաշինքը կհանդիպի չորեքշաբթի օրը՝ Վիեննայում գտնվող իր կենտրոնակայանում, ասվում է ՕՊԵԿ-ի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: Խումբը ամենամսյա հանդիպումներն անցկացնում էր առցանց, եւ, առնվազն մինչեւ այս տարվա վերջ, դեմ առ դեմ հանդիպում չէր նախատեսվում։

Բանկերը, ներառյալ JPMorgan Chase & Co.-ն, հայտնել են, որ անհրաժեշտ կլինի օրական առնվազն 500 հազար բարելով կրճատել արտադրությունը՝ գները կայունացնելու համար: RBC Capital Markets ՍՊԸ-ի ապրանքների գծով գլխավոր ստրատեգ Հելիմա Քրոֆթը նշում է, որ խումբը կարող է ընտրել կրկնակի կրճատումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ