News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ազգային արխիվների եւ ռեկորդների վարչությունը (NARA) դեռեւս փաստաթղթեր չի ստացել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից, ասվում է գործակալության նամակում, հայտնում է Daily Mail պարբերականը։

Արխիվագետի պաշտոնակատար Դեբրա Սթայդել Ուոլը նշել է, որ Արդարադատության նախարարությունը «կխորհրդակցվի այն հարցի շուրջ, արդյոք պետք է «գործողություններ ձեռնարկել Սպիտակ տան պաշտոնյաների կողմից անօրինական կերպով առգրավված գրառումները վերադարձնելու համար թե ոչ»:

Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը խախտել է Նախագահական փաստաթղթերի օրենքը՝ օգտագործելով «էլեկտրոնային արկղեր, որոնք չեն պատճենվել կամ փոխանցվել իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստարկղերին»:

Դա տեղի է ունենում մոտ երկու ամիս անց այն բանից, երբ ՀԴԲ-ի արշավանքը Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատան վրա մեծ աղմուկ էր բարձրացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ